«Հայաստանյան մեդիան սոցցանցերի դարաշրջանում - 2022» տեղեկագիր

«Հայաստանյան մեդիան սոցցանցերի դարաշրջանում - 2022» զեկույցում ներկայացված է հայաստանյան 100 մեդիա ղեկավարների հարցման արդյունքների վերլուծությունը։

փորձել ենք պարզել, թե՝

·         Ի՞նչ խնդիրներ ունեն այսօր գործող ԶԼՄ-ները, եւ ինչի՞ հետ են դրանք գլխավորապես կապված։

·         Ի՞նչ չափորոշիչներ են մեդիա ղեկավարները սահմանում որակյալ մեդիան տեղեկատվական բազմազան հարթակներից տարբերելու համար։

·         Ինչպե՞ս են ազդում սոցցանցերը մեդիայի վրա, ինչո՞վ է պայմանավորված միաժամանակ մի շարք սոցցանցերից օգտվելու տարածված պրակտիկան։

·         Ի՞նչ է սոցցանցային զսպվածությունը, պե՞տք է, հնարավո՞ր է, արդյոք, դրան հասնել։

·         Ի՞նչ կարծիքներ կան մեդիա ղեկավարների շրջանում լրագրողական աշխատանքի/լրատվամիջոցների նկատմամբ վստահության ներկայիս մակարդակի մասին։

Հարցումն անցկացվել է խորքային հարցազրույցների մեթոդով։

Մեր հարցերին պատասխանել են 74 օնլայն ԶԼՄ-ների եւ 26 հեռուստա- եւ ռադիոընկերությունների, այդ թվում՝ 11 մարզային հեռուստաընկերությունների գլխավոր խմբագիրներ, փոխխմբագիրներ, տնօրեններ, հիմնադիրներ, ԶԼՄ-ների լրատվական ծառայությունների ղեկավարներ։

Զեկույցը՝ ստորև բերված հղումով։

F

©2001-2022
"Ռեգիոն" հետազոտական կենտրոն

    +37410 563363
    [email protected]
    Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան

Կայքի նոր տարբերակը ստեղծվել է «Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության» (EED) կազմակերպության աջակցությամբ։