Տեսալսողական մեդիայի նույնականացում ու թափանցիկություն օնլայն տիրույթում – 2021

«Տեսալսողական մեդիայի նույնականացում ու թափանցիկություն օնլայն տիրույթում – 2021» զեկույցը «Հայաստանի մեդիայի թափանցիկությունը 2021-ին» հետազոտության մասն է, որն իրականացվել է «Նոր մեդիա միջավայր-նոր խնդիրներ, նոր կարգավորումներ. հանուն Հայաստանում բազմակարծիք, որակյալ եւ թափանցիկ մեդիայի» ծրագրի շրջանակներում։

Առաջին անգամ հետազոտեցինք օնլայն տիրույթում հեռուստառադիոընկերությունների թափանցիկության մակարդակը։

Պարզեցինք, թե ինչպես են ներկայանում Հայաստանում գործող հեռուստառադիոընկերություններն օնլայն հարթակների միջոցով իրենց արտադրանքը սպառող լսարանների առջեւ,
նույնականացման ինչ տվյալներ են նրանք հանրայնացնում, թափանցիկության ինչ աստիճանով են հանդես գալիս իրենց պաշտոնական կայքերում եւ սոցցանցերում։

Հետազոտության արդյունքները՝ այստեղ։

2021թ․ տեսալսողական մեդիայի թափանցիկության եւ նույնականացման տվյալների շտեմարանը՝ այստեղ։

F

©2001-2024
"Ռեգիոն" հետազոտական կենտրոն

    +37410 563363
    [email protected]
    Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան

Կայքի նոր տարբերակը ստեղծվել է «Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության» (EED) կազմակերպության աջակցությամբ։