Ո՞ւմ խոսքն է շրջանառվել ՀՀ հեռուստաընկերություններում 1 ամսվա ընթացքում (10.04 -10.05, 2022թ․)

Այս հարցի առաջին եւ միանշանակ պատասխանն այն է, որ մեդիայի մի հատվածի քաղաքական տրոհվածությունը դրսեւորվում է նախեւառաջ հարցազրույց/քննարկումների ժանրի նյութերում, այդպիսով ի ցույց դնելով հենց այդ ուժի հենց այդ կարծիքներն ունեցող մասնագետների ու սոցիալական այլ խմբերի ներկայացուցիչների դիրքորոշումներն իրենց հարթակների միջոցով լսարաններին ներկայացնելու ձեռագիրը։ Չնայած, որ ռեպորտաժային նյութերում «ուրիշի խոսքի» շրջանառումը հիմնականում պայմանավորված է օրվա իրադարձություններով, քաղաքական վառ արտահայտված նախապատվություններով ԶԼՄ-ներում նաեւ ռեպորտաժային նյութերում է դրսեւորվում նախընտրելի քաղաքական թիմերի ներկայացուցիչների էապես ավելի շատ խոսքը մյուսների համեմատ։ Սակայն կան նաեւ ԶԼՄ-ներ, որոնց հարթակներում նման ակնհայտ խզվածքներ չեն դրսեւորվում։

Այս տեսանկյունից պետք է խոսել ոչ թե մեկ առանձին ԶԼՄ-ում, այլ հետազոտված բոլոր 10 լրատվամիջոցներում միաժամանակ դրսեւորվող բազմակարծության մասին։
Քաղաքական հիմքով ԶԼՄ-ների ակնհայտ խմբավորման պայմաններում ուրիշի խոսքի հեղինակների ցանկի մեծությունը ավտոմատ չի վկայում տվյալ ԶԼՄ-ում տարբեր, հակադիր կարծիքների առկայության մասին, բայց կարող է, հակառակը, ի ցույց դնել կոնկրետ դիրքորոշման ավելի ինտենսիվ քարոզչությունը։

Սակայն կան նաեւ ԶԼՄ-ներ, որոնց հարթակներում նման խզվածքներ չեն դրսեւորվում։

Ամփոփ տես ստորեւ բերված պատկերներով։ 

 

Տվյալներն ըստ մեր՝ «Բազմակարծությունը Հայաստանի մեդիայում. «ուրիշի խոսքի» ներկայացման առանձնահատկություններ» հետազոտության։  

F

© 2001-2024
Исследовательский Центр "Регион"

    +37410 563363
    [email protected]
    ул. Бузанда 1/3, 8-й этаж, Ереван, Армения

Новая версия сайта разработана при финансовой поддержке Европейского фонда за демократию (EED).