Հանրային ուշադրության համար մրցավազքը և սոցցանցային ազդեցությունների մոդելավորումը

Դիսկուրս

Ի տարբերություն նախորդ՝ այսպես կոչված վաղ ինտերնետի ժամանակաշրջանի, այսօրվա գլոբալ, թվային միջավայրի գլխավոր խնդիրը ոչ թե այլընտրանքային տեղեկատվության հասանելիությունն է, այլ օբյեկտիվ տեղեկատվությունն ու լսարանների ներգրավվածությունն է, ուշադրությունը։ Սոցցանցային հարթակներում տեղեկատվության աղբյուրները բազմաթիվ են (պաշտոնական ու մասնավոր, տեղական ու արտասահմանյան), լայն ընտրությամբ ու արագ հասանելիությամբ, իսկ լսարանների ուշադրությունն ուղիղ կապ ունի ազդեցությունների (քաղաքական, գաղափարական, մենթալ, ալգորիթմային) մոդելավորման հետ։ Սոցցանցերն, ինչպես գիտենք, թույլ են տալիս մոտավոր ուվագծելու այդ մոդելավորման հնարավոր արդյունավետությունը, սակայն հարցը, թե դրանք ի՞նչ ազդեցություն են գործում հանրային, մասնավոր ընկալումների, օֆլայն իրական ընթացքների վրա, ամենաբարդն է մնում։ 

10 տարբեր երկրների ակադեմիական եւ փաստերի ստուգման շրջանակների 10  մասնագետների   հետ մեր հարցազրույց-հարցումների շարքը (2026, օգոստոս-հոկտեմբեր) ուղղված էր նկարագրելու թե այդ երկրներից յուրաքանչյուրում՝

• Ո՞ր սոցցանցերն են պոպուլյար եւ ինչի՞ հետ են կապված հենց այդ հարթակների օգտագործման միտումները։
• Ազդեցություն գործողների/կարծիք ձեւավորողների ո՞ր խմբերը, ի՞նչ փուլերում եւ որքա՞ն ակտիվ են   օգտագործում սոցցանցային տիրույթներն իրենց ուղերձները շրջանառելու համար։
• Ի՞նչ ուրույն պատկեր կա ավանդական եւ թվային մեդիայի միջեւ ազդեցությունների համար ընթացող մրցավազքում։
• Ինչո՞վ են գլխավորապես պայմանավորված տարբեր երկրներում ներքին եւ արտաքին ազդեցությունների փորձերը։

Մեր նպատակն էր հայաստանյան եւ ավելի լայն լսարաններին մեկ ընդհանուր պատկերով ներկայացնելու այդ երկրներում (Վրաստան, Թուրքիա, Ռումինիա, Մոլդովա, Հունգարիա, Սերբիա, Չեխիա, Լեհաստան, Գերմանիա, Իտալիա) հանրային ընկալումների ձեւավորման, ուղղորդման մեջ  սոցիալական մեդիայի դերակատարման առանձնահատկությունները, բացահայտելու հայաստանյան իրողությունների հետ համեմատելի եւ էապես տարբեր զարգացումները։

Մի կողմից՝ միջազգային մի շարք հետազոտություններով մեդիայի ու սոցցանցերի կիրառման, հետեւաբար նաեւ՝ դրանց ազդեցությունների տեսանկյունից բոլոր այս երկրները եւ Հայաստանը դասակարգված են տարբեր սանդղակներում։
Իսկ մյուս կողմից՝ կան գլոբալ զարգացումներ, որոնք արմատավորվել են ամենուրեք։ Եւ դրանցից ամենաակնառու ընդհանուր փոխակերպումը տեղեկատվության շրջանառման 3D ձեւաչափն է, բաղկացած կարծիք ձեւավորողներից, ավանդական/սոցցանցային մեդիայից, լսարաններից։

Ամբողջական զեկույցը կարդացեք ստորև բերված հղումով։

F

© 2001-2026
Исследовательский Центр "Регион"

    +37410 563363
    [email protected]
    ул. Бузанда 1/3, 8-й этаж, Ереван, Армения

Новая версия сайта разработана при финансовой поддержке Европейского фонда за демократию (EED).