Ծրագրի նպատակը՝ դիտարկել քաղաքական ուժերի, նրանց անդամների և համակիրների, նախագահի թեկնածուների կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցը որպես նախագահական ընտրություններում քարոզչական գործիք կիրառելու ձևերը, ծավալները, հանրությանը հասցեագրված ուղերձները՝ նրանց ուշադրությանը ներկայացված բովանդակությունների քանակական ու թեմատիկ վերլուծության միջոցով, դիտարկել նախագահական ընտրությունների հետ կապված տարբեր զարգացումների և, ընդհանուր առմամբ, նախագահական ընտրությունների ողջ ընթացքի նկատմամբ Հայաստանի ֆեյսբուքյան հանրության վերաբերմունքը՝ նրանց կողմից ցանցային ասպարեզ բերված բովանդակությունների քանակական և թեմատիկ վերլուծության միջոցով:
Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է, թե որքան արդյունավետ է օգտագործվում Ֆեյսբուք սոցիալական ցանցը 2012թ. Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ինտերնետային ԶԼՄների և առաջատար քաղաքական ուժերի կողմից, ինչպես նաև ուսումնասիրվել է ցանցից օգտվողների ինտերակտիվության մակարդակը խորհրդարանական ընտրությունների նկատմամբ:
Ծրագրի նպատակը՝ սա աշխատանքի հերթական փուլն էր՝ ուղղված հայերի եւ ադրբեջանցիների միմյանց մասին գիտելիքների ընդլայնմանը:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են մի շարք օնլայն հարցազրույցներ ՆԱՏՕ-ի երկրներից և Ռուսաստանից փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հետ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի լրագրողների համար միջազգային քաղաքականության և անվտանգության թեմաներով: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է նաև օնլայն կոնֆերանս տարբեր երկրների փորձագետների հետ Հարավային Կովկասի ՆԱՏՕ-ի և այլ անվտանգության համակարգերի հետ համագործակցության թեմայով:
Ծրագրի նպատակը՝ հայերի և ադրբեջանցիների համար այլընտրանքային տեղեկատվության հարթակի ստեղծում:
Ծրագրի նպատակը՝ ստեղծել հայաստանյան ԶԼՄ-ների լրագրողների համար ՆԱՏՕ-ի մասին «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալու հնարավորություն՝ տարբեր երկրներից փորձագետների հետ օնլայն հարցազրույցներ կազմակերպելու միջոցով:
Տևողություն՝ մարտ, 2007թ. - մարտ, 2010թ.
Ծրագրի նպատակը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լուսաբանում, երկու երկրներում պատրաստված նյութերի միաժամանակյա տպագրություն հայկական եւ ադրբեջանական մամուլում:
Տևողություն՝ ապրիլ - հուլիս, 2008թ.
Ծրագրի նպատակը՝ հարցում եվրաինտեգրման և Հարավային Կովկասի անվտնգության թեմայով Հարավային կովկասի երկրների քաղաքական գործիչների և փորձագետների հետ:












+37410 563363
Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան