Հրատարակություններ

«Մենք և մեր հարևանները. երեք հայացք Հարավային Կովասին»

Երևան, «Ռեգիոն» հետազոտական կենտրոն, 2002

«Ընտրություններ - 2003 և Հարավային Կովկասի ԶԼՄ-ները»

Երևան, «Ռեգիոն» հետազոտակա կենտրոն, 2004

2003 թվականի ընթացքում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը, Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտը (Թբիլիսի) և Ադրբեջանի լրագրողների պաշտպանության կոմիտեն (Բաքու) Եվրասիա հիմնադրամի SCCP ծրագրի աջակցությամբ իրականացնում էին «Հանուն Անդրկովկասում ընդհանուր տեղեկատվական միջավայրի զարգացման» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում ստեղծված «Կովկասի լրագրողների ցանց» վեբ-էջը ընդհանուր ինտերնետ-տարածք է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի լրագրողների, վերլուծաբանների և հրատարակիչների համար:

Եվրոինտեգրման երեք փորձ

Երևան, «Ռեգիոն» հետազոտական կենտրոն,  2005 – 216 էջ. 

Եվրոինտեգրման ճանապարհը. ինչպիսի՞ն են այն պատկերացնում Հարավային Կովկասի երկրները: ՈՒնի՞ այդ ճանապարհն այլընտրանք: Միասի՞ն, թե՞ առանձին կանցնեն եվրոինտեգրման ճանապարհն Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը: Ինչպե՞ս են վերաբերվում այս գործընթացին Հարավային Կովկասի երկրների հասարակություններն ու քաղաքական կուսակցությունները: Այս և եվրոինտեգրման խնդիրների հետ կապված այլ հարցերին են փորձում պատասխանել Ադրբեջանից, Հայաստանից և Վրաստանից քաղաքական կուսակցությունների առաջնորդները, փորձագեներն ու վերլուծաբանները:

Ժողովածուն պատրաստվել է «Կովկասյան ճանապարհ դեպի Եվրոպա. Եվրոինտեգրման երեք փորձ» ծրագրի շրջանակում, Վրաստանոմ և Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի Պատվիրակության (Երևանյան գրասենյակ) աջակցությամբ:

Հայաստանը և Ադրբեջանը «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» ջրբաժանում

Երևան, «Ռեգիոն« հետազոտական կենտրոն, 2005 – 108 էջ

Այս գրքում հավաքված են Հայաստանում և Ադրբեջանում պրոպագանդվող թշնամու կերպարի կարծրակաղապարների մասին նյութ.  թե ինչպես են ապրում, ինչպես են վերաբերվում միմյանց և շրջակա աշխարհին այս երկրների բնակիչները: Հայաստանյան և ադրբեջանական որոշ ԶԼմ-ների շրջանակներում անցկացված մոնիտորինգի արդյունքների վերլուծությունը, ինչպես նաև երկու երկրների բնակչության մեջ անցկացված հարցման արդյունքները ստեղծում են Հարավային Կովկասի սահմանակից երկրներում տեղի ունեցող դժվար գործընթացների զարմանալի պատկեր:

Գիրքը պատրաստվել է «Հայաստանը և Ադրբեջանը «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» -ի ջրբաժանում». ինչպես հաղթահարել կարծրակաղապարները» ծրագրի շրջանակում, Վրաստանոմ և Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի Պատվիրակության (Երևանյան գրասենյակ) աջակցությամբ:

Մեր անվտանգությունը և եվրոինտեգրումը

Երևան, «Ռեգիոն» հետազոտական  կենտրոն, 2007 – 288 էջ

Հարավային Կովկասի երկրների անվտանգություն և եվրոինտեգրում: Դրանցից ո՞րն է պատճառ, ո՞րը՝ հետևանք: Ի՞նչ ինդեքսներով են որոշում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի քաղաքական գործիչներն ու փորձագետներն իրենց երկրների անվտանգության մակարդակը, ինչպե՞ս կարող են փոխվել այդ ինդեքսները եվրոինտեգրման ընթացքում: ՀԿ երկրների անվտանգության համակարգերի ձևավորման մեջ կա՞, արդյոք, ռեգիոնալիզմ: Կարո՞ղ է, արդյոք, եվրոպական արժեքների արմատավորումը դառնալ նրանց անվտանգության ամրապնդման հիմք: Ընթերցողները, որոնք հետաքրքրված են այս հարցերի մասին ՀԿ երկրներում այսօր գոյություն ունեցով կարծիքներով, կարող են իրենց համար հետաքրքիր շատ բան գտնել նյութերի այս հավաքածուում: Բոլոր նյութերն էքսկլյուզիվ են:

Հայաստան-Ադրբեջան 2005-2008թթ. կարծիքներ գլխավորի մասին

Երևան, «Ռեգիոն» հետազոտական կենտրոն, 2008 - 190 էջ

Կայքի ստեղծումը՝  

Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2001-2018«Ռեգիոն» հետազոտական կենտրոն