«Մենք և մեր հարևանները. երեք հայացք Հարավային Կովասին»

Երևան, «Ռեգիոն» հետազոտական կենտրոն, 2002

Որքանո՞վ են համեմատելի Հարավային Կովկասի երկրներում առկա ներքաղաքական և հասարակական գործընթացները: Ո՞վ կկարողանա վերջապես կարգավորել բախումները` տարածաշրջանում բնակվող ժողովուրդնե՞րը, նրանց ղեկավարնե՞րը, թե՞ միջազգային միջնորդները: Աշխարհաքաղաքական ի՞նչ շահերի հետ են ստիպված հաշվի նստել Հարավային Կովկասի երկրները, և որքանո՞վ են դրանք համապատասխանում տարածաշրջանի երկրների շահերին: Ինչպե՞ս է ընկալվում տարածաշրջանային անվտանգությունն ու ինտեգրումը այս փուլում: Այս և այլ խնդիրները ներկայացված են Հարավային Կովկասի երեք երկրների քաղաքագետ-փորձագետների կողմից պատրաստածևւ ժողովածուում տեղ գտած` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի մասին վերլուծական հոդվածներում: Երեք փորձագետների (Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրից մեկական հոգու) առաջարկվել էր մշակել և վերլուծել չորս թեմաներ, որոնք վերաբերում են տարածաշրջանում միջպետական փոխհարաբերությունների առավել կարևոր հարցերին:

Թեմաների մշակումը Վրաստանում և Հայաստանում Եվրոպայի հանձնաժողովի Պատվիրակության Երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Ռեգիոն» կենտրոնի «Մենք և մեր հարևանները. երեք հայացք Հարավային Կովասին» ծրագրի առաջին փուլն էր:

Երկրորդ փուլի ընթացքում կազմակերպվեց ինտերնետ-կոնֆերանս` հոդվածների հեղինակների, այլ փորձագետների, միջազգային կազմակերպությունների նեկայացուցիչների մասնակցութամբ: Օնլայն ֆորումի ընթացքում, որն, ի դեպ, նման ֆորմատով բանավեճ կազմակերպելու առաջին փորձն էր, մասնակիցներն ունեին ոչ միայն հոդվածներում ներկայացված հայացքները քննարկելու, այլև բանավիճելու, համագործակցության մասին կոնկրետ առաջարկություններ անելու, հավելյալ նյութեր փոխանակելու հնարավորություն: Կոնֆերանսի կարևոր արդյունք դարձավ առաջիկայում նման ինտերնետ-բանավեճերը շարունակելու, ծրագրի ընթացքում ստեղծված ինտերնետ- տարածքը երեք երկրների վերլուծաբանների միջև հրատապ նյութերի փոխանակման, արդի իրադարձությունների քննարկման համար օգտագործելու մասին որոշումը: Տարածաշրջանային կոնֆերանսի առավել հետաքրքիր նյութերը նունյպես տեղ են գտել ժողովածուի մեջ:

Ժողովածուում ներկայացված է հարավկովկասյան տարածաշրջանում առկա արդի գործընթացների վերաբերյալ կարծիքների և գնահատականների ընդհանուր պատկերը: Պատկեր, որը կազմված է երեք` գրեթե նույն, որոշ հարցերում զգալիորեն համեմատելի, մյուսներում` բևեռային հայացքներից:

Հուսով ենք, ժողովածուի մեջ ամփոփված վերլուծական նյութը , թեկուզ աննշան չափով, բայց կնպաստի հարավկովասյան տարածաշրջանի երեք երկրների միջև ավելի բարենպաստ և փոխշահավետ հարաբերությունների ձևավորմանը: 

Գիրքը  լույս է տեսել  ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Նախաբանը՝ Լ. Բաղդասարյանի
Խմբագիրներ՝ Ա. Խեչոյան, Բ. Սողիկյան
Դիզայն՝ Ս. Ֆարամազյան

 

F

©2001-2024
"Ռեգիոն" հետազոտական կենտրոն

    +37410 563363
    [email protected]
    Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան

Կայքի նոր տարբերակը ստեղծվել է «Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության» (EED) կազմակերպության աջակցությամբ։