Ինտերնետային մամուլի ասուլիս Աիդոս Սարիմի հետ (Ղազախստան)

Մարտի 20-ին տեղի ունեցավ ղազախ քաղաքագետ Աիդոս սարիմի ինտերնետային մամուլի ասուլիսը (ուղիղ միացմամբ) հայաստանյան լրատվամիջոցների համար:
 
Ասուլիսի թեմաներն էին՝ Եվրասիական տնտեսական միությունը. խնդիրներ, հեռանկարներ և հարաբերություններ; արտահերթ նախագահական ընտրությունները Ղազախստանում. պատճառներ, կանխատեսելի արդյունքներ և դրանց ազդեցությունը Ղազախստանի՝ ԵՏՄ անդամակցության վրա:
 
«Առաջին ձեռքից» այս մեկնաբանությունները հայաստանյան լրագրողները կհրապարակեն իրենց մեդիա հարթակներում:
 
Աիդոս Սարիմի մամուլի ասուլիսը կազմակերպվել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Թեմատիկ երկխոսություններ հայաստանյան նոր ինտեգրացիոն օրակարգի մասին» ծրագրի շրջանակներում, որն իրականանում է ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ:
 

http://regioncenter.info/node/1034

F

©2001-2024
"Ռեգիոն" հետազոտական կենտրոն

    +37410 563363
    [email protected]
    Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան

Կայքի նոր տարբերակը ստեղծվել է «Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության» (EED) կազմակերպության աջակցությամբ։