Ինտերնետային մամուլի ասուլիս Ստրատեգիական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի (Վրաստան) Եվրոպական ուսումնասիրությունների ղեկավար Կախա Գոգոլաշվիլիի հետ

Հունիսի 19-ին տեղի ունեցավ Ստրատեգիական և միջազգային հետազոտությունների հիմնադրամի (Վրաստան) Եվրոպական ուսումնասիրությունների ղեկավար Կախա Գոգոլաշվիլիի ինտերնետային մամուլի ասուլիսը հայաստանյան լրատվամիջոցների համար:
 
Ասուլիսի թեմաներն էին՝  Վրաստանի արտաքին քաղաքականություն, Եվրոպական ինտեգրացիա և միջազգային քաղաքականություն: 
 
Այս ինտերնետային մամուլի ասուլիսը կազմակերպվել է «Դիալոգ» միջազգային մամուլի կենտրոն. միջազգային լուրերի աղբյուրների դիվերսիֆիկացում հայաստանյան մեդիայի հմար» ծրագրի շրջանակներում: «Առաջին ձեռքից» այս մեկնաբանությունները հայաստանյան լրագրողները կհրապարակեն իրենց մեդիա հարթակներում:
 
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի այս ծրագիրը իրականացվել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ:
 
 
 

 

F

©2001-2023
"Ռեգիոն" հետազոտական կենտրոն

    +37410 563363
    [email protected]
    Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան

Կայքի նոր տարբերակը ստեղծվել է «Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության» (EED) կազմակերպության աջակցությամբ։