Ինտերնետային մամուլի ասուլիս Եվրոպական քաղաքականության հետազոտության կենտրոնի (Centre for European Policy Studies) ավագ փորձագետ, վերջինիս «ԵՄ արտաքին քաղաքականություն» և «քաղաքականություն ու հաստատություններ» միությունների ղեկավար Սթիվեն Բլոքմնսի հետ

Ապրիլի 16-ին տեղի ունեցավ  Եվրոպական քաղաքականության հետազոտության կենտրոնի (Centre for European Policy Studies) ավագ փորձագետ, վերջինիս «ԵՄ արտաքին քաղաքականություն» և «քաղաքականություն ու հաստատություններ» միությունների ղեկավար Սթիվեն Բլոքմնսի ինտերնետային մամուլի ասուլիսը հայաստանյան լրատվամիջոցների համար:
 
Ասուլիսի թեմաներն էին՝  Արևելյան գործընկերության ծրագրի ներկայիս գործընթացները, կապված նաև Հայաստանի հետ, չնայած որ վերջինս ինտեգրվեց Եվրասիական տնտեսական միություն; Եվրոպական կառույցների և Ռուսաստանի միջև փոխհարաբերությունները:
 
«Առաջին ձեռքից» այս մեկնաբանությունները հայաստանյան լրագրողները կհրապարակեն իրենց մեդիա հարթակներում:
 
Սթիվեն Բլոքմանսի մամուլի ասուլիսը կազմակերպվել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Թեմատիկ երկխոսություններ հայաստանյան նոր ինտեգրացիոն օրակարգի մասին» ծրագրի շրջանակներում, որն իրականանում է ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ:
 
 
 

 

F

©2001-2023
"Ռեգիոն" հետազոտական կենտրոն

    +37410 563363
    [email protected]
    Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան

Կայքի նոր տարբերակը ստեղծվել է «Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության» (EED) կազմակերպության աջակցությամբ։