Մեր մասին

Ռեգիոն հետազոտական կենտրոնը հիմնադրվել է 2001-ին և մինչև 2008-ի նոյեմբերն այն գործել է որպես «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության ինքնավար ենթակառույցներից մեկը: 2008-ի նոյեմբերից կենտրոնը գործում է որպես առանձին իրավաբանական մարմին՝ ՀԿ:

Ռեգիոն հետազոտական կենտրոնը՝

  • ուսումնասիրում է Հարավային Կովկասի երկրների համագործակցության, անվտանգության և ինտեգրման խնդիրները: «Ռեգիոն» կենտրոնի վերլուծական հոդվածները պարբերաբար տպագրվում են հայկական և արտասահմանյան մամուլում;
  • անց է կացնում մեդիա և սոցիոլոգիական հետազոտություններ;
  • համագործակցում է Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և այլ երկրների հետազոտական կազմակերպությունների, մեդիաների և հասարակական կազմակերպությունների հետ;
  • նախաձեռնում է քննարկումներ Հարավային Կովկասի երկրներին վերաբերող կարևոր թեմաներով;
  • նպաստում է Հարավային Կովկասի ԶԼՄ-ների, փորձագետների միջև ինֆորմացիայի լայն փոխանակմանը: Նպաստում է տարածաշրջանում ընդհանուր տեղեկատվական դաշտի ձևավորմանը և արդյունավետ համագործակցությանը:

 

 +37410 563363
 [email protected]
 Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան
Work by AGNIAN

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 2001-2021 "Ռեգիոն" հետազոտական կենտրոն