Մեր մասին
Ռեգիոն հետազոտական կենտրոնը հիմնադրվել է 2001-ին և մինչև 2008-ի նոյեմբերն այն գործել է որպես «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության ինքնավար ենթակառույցներից մեկը: 2008-ի նոյեմբերից կենտրոնը գործում է որպես առանձին իրավաբանական մարմին՝ ՀԿ:
Ռեգիոն հետազոտական կենտրոնը՝
- ուսումնասիրում է Հարավային Կովկասի երկրների համագործակցության, անվտանգության և ինտեգրման խնդիրները: «Ռեգիոն» կենտրոնի վերլուծական հոդվածները պարբերաբար տպագրվում են հայկական և արտասահմանյան մամուլում;
- անց է կացնում մեդիա և սոցիոլոգիական հետազոտություններ;
- համագործակցում է Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և այլ երկրների հետազոտական կազմակերպությունների, մեդիաների և հասարակական կազմակերպությունների հետ;
- նախաձեռնում է քննարկումներ Հարավային Կովկասի երկրներին վերաբերող կարևոր թեմաներով;
- նպաստում է Հարավային Կովկասի ԶԼՄ-ների, փորձագետների միջև ինֆորմացիայի լայն փոխանակմանը: Նպաստում է տարածաշրջանում ընդհանուր տեղեկատվական դաշտի ձևավորմանը և արդյունավետ համագործակցությանը:
Topical
Աուդիո եւ վիդեո մամուլի ասուլիսները, օնլայն գրավոր մամուլի ասուլիսները, տարբեր երկրների մասնագետների մասնակցությամբ միջազգային ինտերնետ քննարկումները հնարավորություն են հայաստանյան ԶԼՄ-ների համար ստանալու ,,առաջին ձեռքի,, մեկնաբանություններ միջազգային հրատապ զարգացումների մասին եւ ներկայացնելու այդ տեղեկատվությունը սեփական լսարաններին:
Հովանավորներ










