Ինտերնետային մամուլի ասուլիս կոնֆլիկտաբան Նատալյա Միրիմանովայի հետ (Բելգիա)

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ կոնֆլիկտների անալիզի և կարգավորման մասնագետ Նատալյա Միրիմանովայի հետ ինտերնետային մամուլի ասուլիսը հայաստանյան լրատվամիջոցների համար:

Ասուլիսի թեմաներն էին՝ Կոնֆլիկտներն ԱՊՀ տարածքում, դրանց լուծման հնարավորությունները մերօրյա գեոպոլիտիկ միջազգային ընթացակարգերի ֆոնին:

Այս ինտերնետային մամուլի ասուլիսը կազմակերպվել է «Դիալոգ» միջազգային մամուլի կենտրոն. միջազգային լուրերի աղբյուրների դիվերսիֆիկացում հայաստանյան մեդիայի հմար» ծրագրի շրջանակներում: «Առաջին ձեռքից» այս մեկնաբանությունները հայաստանյան լրագրողները կհրապարակեն իրենց մեդիա հարթակներում:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի այս ծրագիրը իրականացվել է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ:

 +37410 563363
 re[email protected]
 Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան
Work by AGNIAN

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 2001-2022 "Ռեգիոն" հետազոտական կենտրոն