Սիրիական կոնֆլիկտը. պատճառները, հեռանկարները և դասերը

30 September, 2013 to 04 October, 2013

«Սիրիական կոնֆլիկտը. պատճառները, հեռանկարները և դասերը» թեմայով ինտերնետային կոնֆերանսն անց է կացվել 2013թ. հոկտեմբերի 1-3 «Հանրային երկխոսություններ» կայքում (www.publicdialogues.info):

Կոնֆերանսը կազմակերպվել է Խաղաղության և Ժողովրդավարության Ինստիտուտի (Ադրբեջան) «Հանրային երկխոսություններ» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Ադրբեջանում Լեհաստանի դեսպանատան կողմից: Կոնֆերանսի կազմակերպչական հարցերով գործընկերն էր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը (Հայաստան):

«Հանրային երկխոսությունների» կայքը (www.publicdialogues.info) ստեղծվել էր 2012թ. սեպտեմբերին՝ Բրիտանիայի կառավարության աջակցությամբ:

Մասնակիցների մասին՝

Արիֆ Յունուս (Ադրբեջան)- Խաղաղության և Ժողովրդավարության ինստիտուտի Կոնֆլիկտոլոգիայի և միգրացիայի բաժնի տնօրեն,

Ռաուֆ Միրկադիրով (Թուրքիա)- Քաղաքական մեկնաբան,

Անդրեյ Եպիֆանցեւ (Ռուսաստան)- “Alte et Carte” վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ,

Միքայել Հովհաննիսյան (Հայաստան)- արաբագետ, Երևանի պետական համալսարանի Արաբագիտության ֆակուլտետի դասախոս.

Լաուրա Բաղդասարյան (Հայաստան) - «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն:

http://www.publicdialogues.info/node/584.

Կայքի ստեղծումը՝  

Բոլոր իրավունքները պաշտպանված են. © 2001-2018«Ռեգիոն» հետազոտական կենտրոն