Ծրագրի նպատակը՝ կազմակերպել հայաստանյան ԶԼՄ-ների համար արտասահմանյան մասնագետների օնլայն մամուլի ասուլիսների շարք ՆԱՏՕ-ի ներկայիս առաջնահերթությունների, հարավկովկասյան երկրների հետ հարաբերությունների եւ անվտանգության այլ խնդիրներով; կազմակերպել ինտերնետային կոնֆերանս արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ հարավկովկասյան երկրների` 2016 թ.-ի անվտանգության մարտահրավերների հարցերով:

Ծրագրի նպատակը՝ կազմակերպել մամուլի ասուլիսների շարք արտասահմանյան էքսպերտների հետ միջազգային գործընթացների ու զարգացումների արդի խնդիրների վերաբերյալ; հետազոտել հայաստանյան մեդիաների կողմից օգտագործվող միջազգային տեղեկատվության աղբյուրները:

Ծրագրի նպատակը՝ Հայաստանի ինտեգրացիոն օրակարգի առիթով ՀՀ տեղեկատվական հարթակներում Ռուսաստանի կերպարի հետազոտությունն է, նաեւ`Հարավային Կովկասում արդի ինտեգարցիոն գործընթացների մասին արտասահմանյան երկրների մասնագետների հետ համատեղ քննարկումների շարքի կազմակերպումն է: 

Ծրագրի նպատակը՝ Միջազգային քաղաքականության արդի խնդիրների մասին միջազգային մասնագետների ու քաղաքական գործիչների հետ կազմակերպել ինտերնետային մամլո-ասուլիսներ հայկական լրատվամիջոցների համար

Ծրագրի նպատակը՝ ուսումնասիրել սոցիալական մեդիայի/ցանցերի որպես հանրային նշանակության տեղեկատվության աղբյուրի օգտագործման փորձը, պատճառները եւ մեթոդները, բնութագրել հայաստանյան ժամանակակից լրագրության մեջ ձեւավորված ստանդարտներն ու պրակտիկան, դրանց նմանություններում տարածված փորձի հետ:

Տևողություն՝ հոկտեմբեր, 2013թ. - մարտ, 2014թ.

Ծրագրի նպատակը՝ Հայաստանում սոցիալական ցանցերի օգտագործման, օգտատիրական լսարանների առանձնահատկությունների և այլ խնդիրների ուսումնասիրություն:

Ծրագրի նպատակը՝ դիտարկել քաղաքական ուժերի, նրանց անդամների և համակիրների, նախագահի թեկնածուների կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցը որպես նախագահական ընտրություններում քարոզչական գործիք կիրառելու ձևերը, ծավալները, հանրությանը հասցեագրված ուղերձները՝ նրանց ուշադրությանը ներկայացված բովանդակությունների քանակական ու թեմատիկ վերլուծության միջոցով, դիտարկել նախագահական ընտրությունների հետ կապված տարբեր զարգացումների և, ընդհանուր առմամբ, նախագահական ընտրությունների ողջ ընթացքի նկատմամբ Հայաստանի ֆեյսբուքյան հանրության վերաբերմունքը՝ նրանց կողմից ցանցային ասպարեզ բերված բովանդակությունների քանակական և թեմատիկ վերլուծության միջոցով:

Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել է, թե որքան արդյունավետ է օգտագործվում Ֆեյսբուք սոցիալական ցանցը 2012թ. Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ինտերնետային ԶԼՄների և առաջատար քաղաքական ուժերի կողմից, ինչպես նաև ուսումնասիրվել է ցանցից օգտվողների ինտերակտիվության մակարդակը խորհրդարանական ընտրությունների նկատմամբ:

Pages

F

©2001-2024
"Ռեգիոն" հետազոտական կենտրոն

    +37410 563363
    [email protected]
    Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան

Կայքի նոր տարբերակը ստեղծվել է «Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության» (EED) կազմակերպության աջակցությամբ։