Ծրագրեր

Ծրագրի նպատակը. Հայաստանի եւ Ադրբեջանի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լուսաբանում, երկու երկրներում պատրաստված նյութերի միաժամանակյա տպագրություն հայկական եւ ադրբեջանական մամուլում:

Գործընկերները. Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտ (Բաքու)

Տեւողությունը. 2005թ. սեպտեմբեր - 2006թ. օգոստոս

Ծրագրի նպատակը. եվրոպական կառույցներին ինտեգրվելու վերաբերյալ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի առաջատար քաղաքական ուժերի դիրքորոշումների ուսումնասիրություն եւ վերլուծություն, ինտեգրման խնդիրների համատեղ քննարկում, Եվրոպայի ընդլայնման գործընթացին տարածաշրջանի ներգրավման վերաբերյալ ընդհանուր եւ առանձնահատուկ միտումների ներկայացում լայն հասարակությանը:

Ծրագրի նպատակը. Հայաստանի եւ Ադրբեջանի ԶԼՄ-ներում քարոզվող, բնակչության մեջ տարածված թշնամու եւ գործընկերոջ կարծրակաղապարների ուսումնասիրություն, ստացված տվյալների եւ պատկերի ներկայացում տարածաշրջանի լայն հասարակությանը այս թեմայով պատրաստված ֆիլմերի եւ գրքի միջոցով:

Ծրագրի նպատակը՝ Հարավային Կովկասի լրագրողների համար ընդհանուր տեղեկատվական միջավայրի հետագա զարգացում ինտերնետում, տարածաշրջանի ԶԼՄ- ների համագործակցության, նրանց ավելի ակտիվ շփումների խթանում, տեղեկատվության փոխանակման աշխուժացում, միջնորդություն Հարավային Կովկասի երկրների ԶԼՄ-ներին անհրաժեշտ նյութերի կամ տեղեկատվության տրամադրման համար:

Ծրագրի նպատակը` Հարավային Կովկասի լրագրողների համար Ինտերնետում ընդհանուր տեղեկատվական միջավայրի ստեղծում, վերլուծական հոդվածների ինտերնետային շուկայի ձևավորում, հարևան երկրների պետական և հասարակական գործիչների հետ լրագրողների օնլայն հարցազրույցների ավանդույթի արմատավորում, տարածաշրջանային ինտերնետ-կոնֆերանսների անցկացում:

Ծրագրի նպատակը` Հարավկովկասյան տարածաշրջանի արդի խնդիրների ուսումնասիրություն և Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համագործակցության, ժողովրդավարական կայացման խնդիրների, կոնֆլիկտների լուծման, տարածաշրջանում ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակի քննարկում տարածաշրջանային ինտերնետ-կոնֆերանսի ընթացքում: Ստացված արդյունքների ներկայացում լայն հասարակությանը:

Pages

 +37410 563363
 [email protected]
 Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան
Work by AGNIAN

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 2001-2021 "Ռեգիոն" հետազոտական կենտրոն