ՈՎ ԴԱՐՁԱՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՆՈՐ» ՆԱԽԱԳԱՀԸ ՏՈՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Դիսկուրս

Երկու ամսվա ընթացքում (2023թ. դեկտեմբերի 7 - 2024 թ. փետրվարի 7) կազմակերպված արտահերթ նախագահական ընտրություններում ստանալով 92%-ից ավելի ձայներ՝ հինգերորդ անգամ անընդմեջ Ադրբեջանի նախագահ դարձավ Ի. Ալիևը։

Ի. Ալիևը կղեկավարի երկիրը մինչև 2031 թ. փետրվարը։ Եթե, իհարկե, նախքան իր վերընտրման համար սահմանված 7-ամյա ժամկետի լրանալը Ի.Ալիևը նորից չորոշի գնալ արտահերթ ընտրությունների։ Ինչպես եղավ նաև նախորդ անգամ (2018 թ. նախագահական ընտրությունները նույնպես արտահերթ էին)։ Միևնույն գործչի՝ երկու ժամկետից ավելի վերընտրվելու արգելքը հանվել էր 2009 թ. հանրաքվեով և հետագա օրենսդրական փոփոխություններով։ Մինչ այս վերջին ընտրությունները 2003 թվականից Ադրբեջանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ի. Ալիևը երկիրը ղեկավարել էր 20 տարի անընդմեջ, դարձել էր իր հոր՝ Հ. Ալիևի, անփոփոխ իրավահաջորդը։ Ընդհանուր առմամբ Ալիևների ընտանիքը կառավարում է Ադրբեջանում 1993 թվականից, 30 տարի շարունակ։

Ինչպես բոլոր նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ էր (2003, 2008, 2013, 2018 թթ.), այս անգամ էլ «ո՞վ է հաղթելու» հարցի հետ կապված որևէ ինտրիգ չկար։ Ի. Ալիևի ղեկավարման օրոք բանը մինչև երկրորդ փուլ երբեք չի հասել, ոչ ոք ընտրությունների ժամանակ նրան, որպես հաղթանակի գլխավոր հավակնորդին, կրնկակոխ չի հետապնդել։ Ամեն անգամ Ի. Ալիևը նախագահ է դարձել և «մրցակիցներից» առաջ է անցել ձայների ակնբախ տարբերությամբ։ Իսկ նախագահի ուրիշ թեկնածուների մասնակցությունն ավելի շատ ծառայել է հերթական ժամկետով նրա նախագահության պաշտոնական ձևակերպմանը, մրցակցային, այլընտրանքային ընտրությունների տպավորություն ստեղծելուն, ամեն անգամ միջազգային շրջանակներին հասցեագրված հստակ ուղերձով, որ ադրբեջանական հանրության մեջ նա՝ որպես նախագահ, լեգիտիմ է։

Շարունակությունը՝ այստեղ։

Սույն նյութը «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Հայ-ադրբեջանական համատեքստը Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահական ընտրություններում - 2024» ծրագրի շրջանակներում պատրաստվող շարքի առաջին մասն է։ 

Սույն նյութի թողարկումը հնարավոր է դարձել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի օժանդակությամբ։ Նյութում տեղ գտած կարծիքները և տեսակետները կարող են չհամընկնել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետների և դիրքորոշումների հետ:

 

 

F

©2001-2024
"Ռեգիոն" հետազոտական կենտրոն

    +37410 563363
    [email protected]
    Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան

Կայքի նոր տարբերակը ստեղծվել է «Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության» (EED) կազմակերպության աջակցությամբ։