Մեդիան ցույց է տալիս իր մասին տվյալներն ըստ իր հայեցողության, այլ ոչ թե` ըստ պահանջի

Նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի նոր՝ «Հայաստանի մեդիա թափանցիկություն – 2021» հետազոտության արդյունքների շնորհանդեսն ու քննարկումը։

• Ինչպե՞ս է ներկայանում այսօրվա մեդիան իր լսարաններին, թափանցիկության ի՞նչ աստիճանով, նույնականացման ի՞նչ տվյալներ է հանրայնացնում։

• Ինչո՞ւ ԶԼՄ-ները պատշաճ չեն ներկայացնում իրենց մասին տվյալները, կա՞, թե՞ չկա դրա հանրային պահանջարկը։

• Չնայած, որ Տեսալսողական մեդիայի մասին օրենքն ընդունվել է վերջերս՝ 2020թ., սակայն այն ոչ մի կերպ չի անդրադառնում  հեռուստառադիոընկերությունների՝ օնլայն տիրույթում գործելու, լսարաններին ներկայանալու հարցին։ Ինչու՞։ Չէ՞ որ հեռուստառադիո արտադրանքը  սպառվում է նաեւ օնլայն տիրույթում։

• Ինչպե՞ս է անդրադառնում մի շարք ԶԼՄ-ների ոչ թափանցիկությունը լրագրողական համքարության համբավի վրա։

Այս խնդիրների մասին էին քննարկման մասնակիցների ելույթները։ Մանրամասները՝ այստեղ։ 

 +37410 563363
 [email protected]
 Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան
Work by AGNIAN

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ 2001-2021 "Ռեգիոն" հետազոտական կենտրոն