Հայաստանյան մեդիան սոցցանցերի դարաշրջանում - 2022
«Հայաստանյան մեդիան սոցցանցերի դարաշրջանում - 2022» զեկույցում ներկայացված է հայաստանյան 100 մեդիա ղեկավարների հարցման արդյունքների վերլուծությունը։
փորձել ենք պարզել, թե՝
· Ի՞նչ խնդիրներ ունեն այսօր գործող ԶԼՄ-ները, եւ ինչի՞ հետ են դրանք գլխավորապես կապված։
· Ի՞նչ չափորոշիչներ են մեդիա ղեկավարները սահմանում որակյալ մեդիան տեղեկատվական բազմազան հարթակներից տարբերելու համար։
· Ինչպե՞ս են ազդում սոցցանցերը մեդիայի վրա, ինչո՞վ է պայմանավորված միաժամանակ մի շարք սոցցանցերից օգտվելու տարածված պրակտիկան։
· Ի՞նչ է սոցցանցային զսպվածությունը, պե՞տք է, հնարավո՞ր է, արդյոք, դրան հասնել։
· Ի՞նչ կարծիքներ կան մեդիա ղեկավարների շրջանում լրագրողական աշխատանքի/լրատվամիջոցների նկատմամբ վստահության ներկայիս մակարդակի մասին։
Հարցումն անցկացվել է խորքային հարցազրույցների մեթոդով։
Մեր հարցերին պատասխանել են 74 օնլայն ԶԼՄ-ների եւ 26 հեռուստա- եւ ռադիոընկերությունների, այդ թվում՝ 11 մարզային հեռուստաընկերությունների գլխավոր խմբագիրներ, փոխխմբագիրներ, տնօրեններ, հիմնադիրներ, ԶԼՄ-ների լրատվական ծառայությունների ղեկավարներ։
Զեկույցը՝ ստորև։
