Որակյալ մեդիայի տարբերանշանները 100 մեդիա ղեկավարների սահմանմամբ

«Ի՞նչն է տարբերում որակյալ մեդիան սոցցանցերի դարաշրջանում»։

Այս հարցն ուղղել էինք 100 տարբեր ԶԼՄ-ների ղեկավարներին (2021 դեկտեմբեր - 2022 հունվար, մեդիա ղեկավարների շրջանում անցկացրած մեր կենտրոնի հարցումների ժամանակ) հասկանալու համար, թե փոխվե՞լ են, արդյոք, ներկայումս որակյալ մեդիայի չափորոշիչները, տեղեկատվական աղբյուրների բազմազանության, տեղեկատվական ահռելի հոսքերի, տեղեկատվության շրջանառման ներկայիս արագության պայմաններում։

Մեր հարցին ի պատասխան մեդիա ղեկավարները նշել են բազմաթիվ հատկանիշներ։ Դրանք խմբավորելով՝ ստացել ենք որակյալ մեդիայի 12 կարգի տարբերանշաններ։

Դրանք նույնպես, ինչպես մեդիայի այսօրվա խնդիրները, մասամբ կրում են ժամանակի ազդեցությունը։ Օրինակ այն, որ շրջանառվող ապատեղեկատվության ու մեդիայի բևեռացման պայմաններում որակյալ մեդիայի  N1 տարբերանշանը դարձել է հավաստի, առնվազն «երկու աղբյուրից» ստուգված տեղեկատվության շրջանառումը։ Եվ այս չափորոշիչը էապես առաջ է անցել մնացածներից։ 

Ստորև ներկայացնում ենք մատնանշված չափորոշիչներ/տարբերանշաններն ըստ դրանց վարկանիշի։ Ինչպես նաև՝ դրանք նշած ԶԼՄ-ների ցանկը։ 

 

Ինֆոգրաֆիկան՝ Սամսոն Մարտիրոսյանի

 

F

©2001-2022
"Ռեգիոն" հետազոտական կենտրոն

    +37410 563363
    [email protected]
    Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան

Կայքի նոր տարբերակը ստեղծվել է «Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության» (EED) կազմակերպության աջակցությամբ։