Ինֆոգրաֆիկա

Armenian

Հայաստանի ԶԼՄ-ների մեդիամետրիկ չափումների տվյալներ (2021-2022 թթ․)

Թափանցիկություն, սոցցանցերի հետ փոխազդեցություն, բազմակարծություն, օրենսդրական եւ ինքնակարգավորման հայաստանյան եւ միջազգային պրակտիկա 2021-2022-ի դրությամբ։ 

Armenian

Ո՞ւմ խոսքն է շրջանառվել Հայաստանի օնլայն ԶԼՄ-ներում 1 ամսվա ընթացքում (10.04 -10.05, 2022 թ․)

Ինչպես հեռուստաընկերությունների պարագայում է, օնլայն ԶԼՄ-ների մի հատվածում քաղաքական նախապատվությունները դրսեւորվում  են ոչ միայն հարցազրույցի ժանրի նյութերում (երբ այս կամ այն խնդիրը մեկնաբանելու համար տաղավար են հրավիրվում կոնկրետ ուժերի ներկայացուցիչներ ու համահունչ կարծիքներ ունեցող մասնագետներ, այլ խմբերի ներկայացուցիչներ), այլեւ օրվա իրադարձությունների մասին ռեպորտաժներում (երբ միեւնույն միջոցառման, միջադեպի, իրադարձության մասին նյութում իշխանամետ մեդիան հղում է անում/մեջբերում է իշխանական ներկայացուցիչների խոսքը, իսկ ընդդիմադի

Armenian

Ո՞ւմ խոսքն է շրջանառվել ՀՀ հեռուստաընկերություններում 1 ամսվա ընթացքում (10.04 -10.05, 2022թ․)

Այս հարցի առաջին եւ միանշանակ պատասխանն այն է, որ մեդիայի մի հատվածի քաղաքական տրոհվածությունը դրսեւորվում է նախեւառաջ հարցազրույց/քննարկումների ժանրի նյութերում, այդպիսով ի ցույց դնելով հենց այդ ուժի հենց այդ կարծիքներն ունեցող մասնագետների ու սոցիալական այլ խմբերի ներկայացուցիչների դիրքորոշումներն իրենց հարթակների միջոցով լսարաններին ներկայացնելու ձեռագիրը։ Չնայած, որ ռեպորտաժային նյութերում «ուրիշի խոսքի» շրջանառումը հիմնականում պայմանավորված է օրվա իրադարձություններով, քաղաքական վառ արտահայտված նախապատվություններով ԶԼՄ-ներում նաե

Armenian

ՀՀ մեդիայի կազմակերպած հարցազրույցների ու քննարկումների թեմաները 1 ամսվա ընթացքում (10.04 -10.05,2022թ․)

Ի՞նչ թեմաներ են քննարկվել հայաստանյան 5 օնլայն ԶԼՄ-ների եւ 5 հեռուստաընկերությունների կազմակերպած հարցազրույցների/քննարկումների ժամանակ մեր՝ «Բազմակարծությունը Հայաստանի մեդիայում. «ուրիշի խոսքի» ներկայացման առանձնահատկություններ» ուսումնասիրության 1 ամսվա ընթացքում (10.04-10.05, 2022):

Armenian

100 մեդիա ղեկավարների հարցման արդյունքները միայն գրաֆիկայով

«Հայաստանի մեդիան սոցցանցերի դարաշրջանում - 2022» թեմայով 100 մեդիա ղեկավարների հարցման որոշ արդյունքները միայն պատկերներով։

Զեկույցը՝ այստեղ։ 

Armenian

Որակյալ մեդիայի տարբերանշանները 100 մեդիա ղեկավարների սահմանմամբ

«Ի՞նչն է տարբերում որակյալ մեդիան սոցցանցերի դարաշրջանում»։

Այս հարցն ուղղել էինք 100 տարբեր ԶԼՄ-ների ղեկավարներին (2021 դեկտեմբեր - 2022 հունվար, մեդիա ղեկավարների շրջանում անցկացրած մեր կենտրոնի հարցումների ժամանակ) հասկանալու համար, թե փոխվե՞լ են, արդյոք, ներկայումս որակյալ մեդիայի չափորոշիչները, տեղեկատվական աղբյուրների բազմազանության, տեղեկատվական ահռելի հոսքերի, տեղեկատվության շրջանառման ներկայիս արագության պայմաններում։

Armenian

Մեդիայի խնդիրները 100 մեդիա ղեկավարների նկարագրմամբ - 2022

Հայաստանի 100 տարբեր ԶԼՄ ղեկավարների շրջանում անցկացված հարցման ընթացքում (2021 դեկտեմբեր - 2022 հունվար) խնդրել էինք նշել իրենց լրատվամիջոցի և առհասարակ հայաստանյան մեդիադաշտի ներկայիս խնդիրները։ Ի պատասխան, իհարկե, տեղ-տեղ տարբեր ձևակերպումներով, մեդիա ղեկավարները նշել են բազմաթիվ խնդիրներ, որոնց մի մասը կապված է վերջին տարիների զարգացումների հետ։ 

Ստորեւ այդ խնդիրներն են, դասդասված ըստ հիշատակումների քանակի, ուղղվածության ու ըստ դրանք մատնանշած ԶԼՄ-ների։ 

Armenian

Տեսալսողական մեդիայի թափանցիկություն եւ նույնականացում օնլայնում. տվյալների շտեմարան 2021

Ինչպե՞ս են ներկայանում, նույնականացման ի՞նչ տվյալներ են հանրայնացնում, թափանցիկության ի՞նչ աստիճանով են հանդես գալիս հեռուստառադիոընկերություններն այն լսարանների առջեւ, որոնք սպառում են նրանց արտադրանքը օնլայն հարթակների (պաշտոնական կայքերի եւ սոցցանցային էջերի) միջոցով։

Armenian

Օնլայն մեդիայի թափանցիկություն եւ նույնականացում․ տվյալների շտեմարան 2021

Ինչպե՞ս է ներկայանում, նույնականացման ի՞նչ տվյալներ է հանրայնացնում, թափանցիկության ի՞նչ աստիճանով է հանդես գալիս օնլայն մեդիան իր պաշտոնական կայքերում եւ սոցցանցային էջերում։

Ստորեւ ներկայացնում ենք 88 օնլայն ԶԼՄ-ների «նույնականացման վկայականները» եւ թափանցիկության վարկանիշը։ Դրանք կազմել/հաշվարկել ենք ըստ 2021թ. սեպտեմբեր-հոկտեմբերին արձանագրած ցուցանիշների։

 

Ինֆոգրաֆիկան՝ Սամսոն Մարտիրոսյանի

Armenian
Subscribe to RSS - Ինֆոգրաֆիկա

F

©2001-2022
"Ռեգիոն" հետազոտական կենտրոն

    +37410 563363
    [email protected]
    Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան

Կայքի նոր տարբերակը ստեղծվել է «Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության» (EED) կազմակերպության աջակցությամբ։