ԱԺ նախընտրական քարոզարշավն օնլայն մեդիայում և քաղուժերի ՖԲ հարթակներում

Ներկայացնում ենք «Ռեգիոն» կենտրոնի «Միշտ կապի մեջ Հայաստանը» և 2026-ի ընտրությունները» եռամաս հետազոտության երկրորդ մասի (2026-ի համապետական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի) մի շարք վիճակագրական տվյալներ։

Այստեղ ներկայացված տվյալներով կարելի է պատկերացում կազմել՝
• 3 հայաստանյան (Aravot.am, Civilnet.am, Factor.am) և 2 արտասահմանյան (Azatutyun.am, Sputnik Արմենիա) ԶԼՄ-ների՝ պաշտոնական քարոզարշավի ինֆորմացիոն ուղեկցման առանձնահատկությունների մասին։
• Մասնակից քաղաքական ուժերի՝ ՖԲ-յան քարոզարշավներն առաջ մղելու պրակտիկայի մասին։ Այս առումով ուսումնասիրել ենք քաղուժերի պաշտոնական էջերը։ 

Այս փուլում բոլոր կոնտենտները (մեդիայում՝ 3390, ՖԲ-յան էջերում՝ 4770 նյութ) դիտարկել ենք մի շարք տեսանկյուններից։ Մասնավորապես՝

• Ովքե՞ր են խոսել, ո՞ւմ մասին են խոսել, ինչպե՞ս են խոսել և ի՞նչի մասին են խոսել քարոզարշավի ընթացքում։
• Ինչպե՞ս են դիտարկված ԶԼՄ-ները հանրայնացրել նախընտրական մասնակից քաղուժերի, ընտրական գործընթացը կազմակերպող տարբեր կառույցների, այլ խմբերի ուղերձներն իրենց լսարաններին ի գիտություն։
• Ինչպե՞ս են ՖԲ-ի կիրառմամբ ընտրազանգվածի հետ հաղորդակցվել մասնակից քաղուժերը։
• Լսարանների ի՞նչ ինտերակտիվություն է եղել քարոզող քաղուժերի շրջանառած բովանդակությունների նկատմամբ։

Առաջիկայում կհանրայնացնենք 2026 –ի հայաստանյան ընտրությունների՝ մեդիա և սոցցանցային ուղեկցման մասին ամբողջական մեր զեկույցը, ներառյալ՝ ետընտրական որոշ զարգացումների մեդիա և սոցցանցային արձագանքները։

 

F

©2001-2026
"Ռեգիոն" հետազոտական կենտրոն

    +37410 563363
    [email protected]
    Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան

Կայքի նոր տարբերակը ստեղծվել է «Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության» (EED) կազմակերպության աջակցությամբ։