«Միշտ կապի մեջ Հայաստանը» և 2026 թ. ընտրությունները. պաշտոնական քարոզարշավին նախորդող փուլի մի շարք տվյալներ
Ներկայացնում ենք մեր «Ռեգիոն» կենտրոնի «Միշտ կապի մեջ Հայաստանը» եւ 2026թ. ընտրությունները» հետազոտության առաջին, պաշտոնական քարոզարշավին նախորդող փուլի (2026 ապրիլի 23 – մայիսի 7) մի շարք տվյալներ։
Այս փուլում ուսումնասիրել ենք 5 մեդիա հարթակների (հայաստանյան 3 օնլայն ԶԼՄ-ների, «Ազատություն» եւ «Sputnik Արմենիա»-յի) նախընտրական թեմայով հայերեն բովանդակությունները։
Սա մի ժամանակահատված էր, որը նախընտրական քարոզչության տեսանկյունից քիչ բանով էր տարբերվում նախորդած 1-1,5 ամիսներից, երբ հատկապես օնլայն հարթակներում սկսեցին երեւալ նախընտրական գործընթացի բոլոր հիմնական տարբերանշանները. ուժերի գովազդային հոլովակներ մեդիայում, արդեն որոշ ծրագրերի համեմատություններ, հիմնական մրցակից ուժերի՝ հենց միմյանց տարբեր աստիճանի կոշտությամբ թիրախավորելու փաստեր, համատարած շարժ՝ «ով ու՞մ հետ/դեմ/ է լինելու» եւ «ինչի՞ մասին են լինելու ընտրությունները» մշտական թվացող թեմայով։
Ուստի՝ այս փուլին վերաբերող մեր ողջ վիճակագրությունն ու դրա՝ այստեղ ներկայացված մի հատվածը նշված ԶԼՄ-ներում հստակ ուրվագծված մեդիա ձեռագրերի, մասնագիտական ու քաղաքական մոտեցումների, այլ նախապատվությունների մասին է։




























+37410 563363
Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան