Ո՞ւմ խոսքն է շրջանառվել Հայաստանի օնլայն ԶԼՄ-ներում 1 ամսվա ընթացքում (10.04 -10.05, 2022 թ․)

Ինչպես հեռուստաընկերությունների պարագայում է, օնլայն ԶԼՄ-ների մի հատվածում քաղաքական նախապատվությունները դրսեւորվում  են ոչ միայն հարցազրույցի ժանրի նյութերում (երբ այս կամ այն խնդիրը մեկնաբանելու համար տաղավար են հրավիրվում կոնկրետ ուժերի ներկայացուցիչներ ու համահունչ կարծիքներ ունեցող մասնագետներ, այլ խմբերի ներկայացուցիչներ), այլեւ օրվա իրադարձությունների մասին ռեպորտաժներում (երբ միեւնույն միջոցառման, միջադեպի, իրադարձության մասին նյութում իշխանամետ մեդիան հղում է անում/մեջբերում է իշխանական ներկայացուցիչների խոսքը, իսկ ընդդիմադիր մեդիան՝ ընդդիմության ներկայացուցիչների ելույթները)։ Չնայած, որ ռեպորտաժային նյութերում տեղ գտած պաշտոնական տեղեկատվություն հնչեցնողների,  «ուրիշի խոսքի» այլ հեղինակների (քաղաքական ուժերի, սոցիալական ու մասնագիտական խմբերի, ոչ քաղաքական գերատեսչությունների/բիզնես ընկերությունների, սովորական քաղաքացիների եւ այլոց) ցանկն ընդարձակ է հետազոտված բոլոր ԶԼՄ-ներում։

Բայց մեր ուսումնասիրած օնլայն ԶԼՄ-ների շարքում կան նաեւ այնպիսիները, որոնք նման խզվածքներով չեն գործում։

Ամփոփ տես ստորեւ բերված պատկերները։

Տվյալներն ըստ մեր՝ «Բազմակարծությունը Հայաստանի մեդիայում. «ուրիշի խոսքի» ներկայացման առանձնահատկություններ» հետազոտության։

 

 

F

©2001-2024
"Ռեգիոն" հետազոտական կենտրոն

    +37410 563363
    [email protected]
    Բուզանդի 1/3, հարկ 8, Երևան

Կայքի նոր տարբերակը ստեղծվել է «Եվրոպական հիմնադրամ հանուն ժողովրդավարության» (EED) կազմակերպության աջակցությամբ։